Բրիտանիայի արքայազն Էնդրյուին հրավիրում են դատարան՝ մանկապղծության գործի շրջանակում
Բուքինգհեմյան պալատի պաշտոնական ներկայացուցիչներն արքայազն Էնդրյուին ներկայացված մեղադրանքներն անվանել են կեղծ, անձամբ արքայազնը դեռևս չի մեկնաբանել միջադեպը, գրում է Корреспондент-ը։
Ամերիկուհին վստահեցնում է, որ անչափահաս տարիքում իրեն ստիպել են սեքսով զբաղվել բրիտանացի արքայազն Էնդրյուի հետ, այժմ ամերիկուհու փաստաբանները պահանջում են արքայազնից ցուցմունքներ տալ։
Պաշտպանները հայտնել են, որ նամակը, որում ներկայացված է եղել պահանջը, վերադարձել է իրենց, քանի որ հասցեատերը հրաժարվել է ընդունել այն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայազնը հիշատակվում է փաստաթղթերում, որոնք կապված են ֆինանսիստ Ջեֆրի Էփսթինի հանդեպ մի քանի տարի ԱՄՆ-ում ընթացող հետաքննության հետ։
Ամերիկուհին վստահեցնում է, որ Էփսթինը ստիպել է իրեն մանկահասակ տարիքում սեռական հարաբերություններ ունենալ արքայազնի հետ։










