Տուրչինովը կրակահերթի տակ է ընկել Դոնբասում. ԶԼՄ-ներ

09:14 • 22.01.15

Հունվարի 21-ին ուշ երեկոյան Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը կրակահերթի տակ է ընկել Տոնենկոյե, Վոդյանոյե և Օպիտնոյե բնակավայրերի շրջակայքում, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով բլոգեր Սերգեյ Իվանովի Facebook-յան գրառմանը:

 

«Ճակատային գծով տեղաշարժվելու ընթացքում նրա զրահապատ մեքենան կրակահերթի տակ է ընկել: Ականատեսների վկայությամբ՝ թիրախավորված կրակել են նրա վրա, չնայած մի քանի մեքենա կար»,- գրել է բլոգերը: Նրա խոսքով՝ Ալեքսանդր Տուրչինովը չի վիրավորվել:

 

«Այս թեմայով խոսել արգելել է, սակայն մեր ժամանակներում գաղտնիքները երկար չեն պահվում»,- հավելել է Իվանովը:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պաշտոնական էջում նման դեպքի մասին հաղորդագրություն չկա: