ԱՄՆ-ն Սիրիայի ընդդիմությանը 6 մլն դոլար օգնություն է տրամադրել
ԱՄՆ-ն սիրիական ընդդիմությանը 6 մլն դոլար ֆինանսական օգնություն է տրամադրել, հայտնել է ընդդիմադիր կառավարության ներկայացուցիչը, գրում է Газета-ն։
Նշվում է, որ հատկացված միջոցները կտրամադրվեն «ժամանակակից սիրիական ընդդիմության կողմից ազատագրված տարածքներում» նախագծերի զարգացմանը, մասնավորապես՝ կապահովվի սննդամթերքի մատակարարումը և հանրային ծառայությունների կազմակերպումը։










