Հնդկուհին 10 մուսուլմանի կյանք է փրկել և «հերոսուհի» հռչակվել
Հիսնամյա հնդկուհին, իր տանն ապաստան տալով, 10 մուսուլմանի կյանք է փրկել, երբ նրանց փորձել է սպանել Ազիզպուր Բահիլվարա գյուղի վրա հարձակված 5000-հոգանոց խումբը, գրում է pakistantoday.com.pk-ն:
Հնդկաստանի Ազիզպուր գյուղի 20-ամյա բնակիչը սիրային հարաբերություններ է ունեցել մի մուսուլման աղջկա հետ, սակայն մուսուլման ծայրահեղականները սպանել են տղային: Տղայի սպանության լուրը լսելուց հետո կատաղած ամբոխը եկել է գյուղի մուսուլմաններին սպանելու:
Այրին 10 մուսուլմանների իր տանն ապաստան է տվել և վռնդել իր տուն եկածներին, ովքեր փնտրել են իր հարևաններին:
Աղքատ կնոջ արարքը հուզել և ոգևորել է գյուղին, ինչպես նաև նրան հռչակել որպես հերոսուհի: Բիհար նահանգի նահանգապետ Ջիթան Ռամ Մանջհին այցելել է կնոջը և նրան իր երախտագիտությունը հայտնել՝ շնորհելով նրան 51 000 ռուպի դրամական պարգև:
Գյուղի բնակիչ Արվինդ Կումարն էլ ասել է, որ նա ապացուցել է՝ մարդկությունը դեռ չի վերացել, իսկ փրկվածներից Աշ Մուհամադը կնոջն Աստծո կողմից ուղարկված հրեշտակ և հերոսուհի է անվանել:










