Եմենի նախագահն ու նախարարների կաբինետը հրաժարական են տվել

22:18 • 22.01.15

Եմենի նախագահ Աբդրաբուհ Մանսուր Հադին հրաժարական է տվել: Al Jazeera-ն հայտնում է, որ նրա հետ հրաժարական է տվել նախարարների կաբինետը:

 

France Presse-ը նույն առիթով հայտնում է, որ զինյալները իրենց մոտ են պահում երկի վարչապետին: Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ հրաժարական է ներկայացրել նաև վաչապետը:

 

Այս զարգացումները տեղի են ունենում Եմենում զինված շիաների գլուխ բարձրացնելու հետո. նախօրեին նրանք գրավել էին երկրի նախագահական նստավայրը:

 

Անցած տարվա սեպտեմբերից Եմենի մայրաքաղաք Սանաայի մեծ մասը վերահսկում են Հութիի զինյալները: