Սաուդյան Արաբիայում հողին են հանձնել թագավորին. տապանաքարը անանուն է (լուսանկարներ)

19:55 • 23.01.15

Այսօր իր մահկանացուն կնքած Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլա բին Աբդել Ազիզ ալ-Սաուդին հուղարկավորել են: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 

Թագավորին հողին են հանձնել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում, նրա հոգեհանգստի արարողությունը Էլ-Ռիյադի գլխավոր մզկիթից հեռարձակել են բոլոր համաարաբական լրատվամիջոցները:

 

Աղոթքից հետո թագավորի աճյունը շտապօգնության մեքենայով, առանց ավտոշարասյուների տեղափոխել են Ալ-Աուդ քաղաքային գերեզմանատուն: Այնտեղ նրան առանց ճոխ արարողությունների հողին են հանձնել, իսկ գերեզմանաքարը, ըստ մուսուլմանական ավանդույթի, նույնիսկ առանց գրությունների է:

 

Ուրբաթ օրը երեկոյան աղոթքից հետո նոր թագավորի լիազորությունները կստանձնի գահաժառանգ Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ-Սաուդը:

 

Սաուդյան Արաբիայի վեցերորդ թագավորը մահացել էր 91 տարեկանում: Դեկտեմբերին թագավորի մոտ թոքաբորբ էր հայտնաբերել: Վերջին չորս տարվա ընթացքում էլ թագավորը ողնաշարի մի քանի վիրահատություն էր տարել:
 

 

جثمان الملك عبد الله يوارى الثرى