Apple-ի ղեկավարը 2014 ֆինանսական տարում աշխատել է 9,2 միլիոն դոլար
Apple ընկերության ղեկավար Թիմ Կուկը 2014 ֆինանսական տարում աշխատել է 9,2 միլիոն դոլար, ասված է ընկերության փաստաթղթերում, հաղորդում է ТАСС-ը:
Կուկի աշխատավարձը կազմել է 1,7 միլիոն դոլար, մնացած միջոցները ստացվել են որպես բոնուսներ՝ դրված խնդիրների լուծման համար։
Apple-ի ղեկավարի պաշտոնին Կուկի ընդհանուր եկամուտը տարվա ընթացքում աճել է ավելի քան երկու անգամ. 2013 թվականին այն եղել է 4,3 միլիոն դոլար: 2012 թվականին Կուկն աշխատել է 4,2 միլիոն դոլար:
2014 ֆինանսական տարվա արդյունքներով՝ Apple-ի եկամուտը կազմել է 182,8 միլիարդ դոլար, զուտ շահույթը՝ 39,5 միլիարդ դոլար: 2014 թվականի չորրորդ եռամսյակում iPhone-ի վաճառքն ավելացել է 16 տոկոսով՝ մինչև 39,2 միլիոն սարք, իսկ Mac համակարգիչներինը՝ 21 տոկոսով՝ մինչև 5,5 միլիոն սարք: iPad պլանշետների վաճառքը չորրորդ եռամսյակում նվազել է 13 տոկոսով՝ մինչև 12,3 միլիոն սարք:










