Մահացել է Սաուդյան Արաբիայի թագավորը
91 տարեկան հասակում այս գիշեր մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը, գրում է Лента-ն։
Նախորդ ամիս միապետի մոտ ախտորոշվել էր թոքաբորբ և նա հոսպիտալացվել էր։ Թագավորը բուժզննում էր անցել Էր Ռիյադի կլինիկաներից մեկում։ Հունվարին նրան դուրս էին գրել՝ «թոքային վարակ» ախտորոշումով, շնչառությունը հեշտացնելու համար հատուկ խողովակ էր տեղադրվել։ Վերջին 4 տարվա ընթացքում թագավորը մի քանի վիրահատության էր ենթարկվել ողնաշարի հատվածում։
Աբդուլահն աշխարհի ամենատարեց գործող միապետն էր։ Նա ծնվել է սաուդյան առաջին թագավոր Աբդուլ Ազիզ 2-րդի ընտանիքում։ Եղել է Մեքքայի քաղաքապետ, ազգային գվարդիայի հրամանատար, վարչապետի առաջին տեղակալ։ 1982-ից դարձել է թագաժառանգ, իսկ 2005-ին գահին փոխարինել է մահացած եղբորը։










