Ֆրանսիան քաղաքացիությունից զրկել է ահաբեկչության մեղավորին

17:24 • 23.01.15

Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը՝ երկրի սահմանադրական բարձրագույն մարմինը, հաստատել է կառավարության որոշումը՝ զրկել ֆրանսիական քաղաքացիությունից Ահմեդ Սանունիին, ով 2013 թվականին մեղավոր էր ճանաչվել ահաբեկչության համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Ծագումով մարոկկացի Սանունին Ֆրանսիայի քաղաքացիություն է ստացել 2003 թվականին:

 

Ֆրանսիական օրենքը թույլ է տալիս իշխանություններին քաղաքացիությունից զրկել ահաբեկչության համար դատապարտված անձանց, եթե նրանց մոտ պահպանվել է այլ երկրի քաղաքացիություն:

 

Սահմանադրական խորհուրդը որոշել է, որ այդ օրենքը չի խախտում քաղաքացիների իրավահավասարության սկզբունքը:

 

Այժմ Սանունին կարտաքսվի Մարոկկո: