Դամասկոսում օդային հարվածների զոհ է դարձել 32 խաղաղ բնակիչ
Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում կառավարական ուժերի օդային հարվածների հետևանքով 32 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
Ըստ սիրիացի ակտիվիստների՝ զոհվածները խաղաղ բնակիչներ են: Կան բազմաթիվ վիրավորներ:
Օդային ռեյդը տեղի է ունեցել ուրբաթօրյա աղոթքից հետո. զոհվել են հիմնականում մզկիթից դուրս եկող մարդիկ: Թիրախը եղել է Դամասկոսի Համուրիյե արվարձանի՝ մարդաշատ շուկայի մերձակայքը:










