Ինքնահռչակ Դոնեցկի Հանրապետության ղեկավարը մտադիր է մահապատժի մասին օրենք ընդունել
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել է, որ հանրապետությունում կընդունվի մահապատիժ սահմանելու մասին օրենք, հաղորդում է gazeta.ru-ն:
«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում կընդունվի մահապատժի մասին օրենք»,- հայտարարել է Զախարչենկոն:
Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ մինչ փետրվարի 10-ն ինքնահռչակ պետության տարածքում կգործեն բոլոր դատական մարմինները:
2014 թվականի օգոստոսին ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ընդունվել է սեփական քրեական օրենսգիրքը, որը մահապատիժ է նախատեսում:










