ՌԴ պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիրը
Ռուսաստանի Դաշնության պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի ղեկավար Ռաուլ Հաջիմբան նոյեմբերի 24-ին դաշնակցության ու ռազմավարական գործակցության մասին պայմանագիր էին ստորագրել:
Այդ փաստաթուղթը նախատեսում է պաշտպանության և անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծում, այդ թվում՝ երկու երկրների զորքերից միասնական խմբավորումների ստեղծում: Պայմանագրով երաշխավորվում է նաև սոցիալական չափանիշների բարձրացում:
Աբխազիայի խորհրդարանը պայմանագիրը վավերացրել էր 2014թ.-ի դեկտեմբերի վերջին:










