Վրաստանի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել

17:44 • 23.01.15

Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հայտարարել է, որ հրաժարական է տալիս: Այդ մասին հաղորդվում է Վրաստանի ներքին գործերի նախարարության կայքում, գրում է gazeta.ru-ն:

 

«Իմ որոշումը կապված է իմ հասցեին վերջերս հնչած մեղադրանքների հետ, որ ես թաքցնում եմ Յուրի Վազագաշվիլիին սպանողներին: Չնայած նրան, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը, ես բարոյական պատասխանատվություն եմ զգում և լքում եմ իմ պաշտոնը»,- ասված է Չիկաիձեի ուղերձում:

 

Հունվարի 20-ին Վրաստանում տեղի է ունեցել Յուրի Վազագաշվիլիի սպանությունը, ով 2006 թվականին ոստիկանների կողմից սպանված Զուրաբ Վազագաշվիլիի հայրն էր: