ԱՄՆ-ն պետք է ավելի շատ ֆինանսական և ռազմական օգնություն առաջարկի Ուկրաինային. Հիլարի Քլինթոն

14:06 • 23.01.15

ԱՄՆ-ն պետք է ավելի շատ ֆինանսական և ռազմական օգնություն առաջարկի Ուկրաինային՝ անջատողականների դեմ պայքարի համար, հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փոխանցում է rosbalt.ru-ն։

 

Քլինթոնը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն անում է հնարավորը երկրի ֆինանսական ոլորտի ամրապնդման համար։

 

«Սակայն Ուկրաինան ավելի մեծ ռազմական օգնության կարիք ունի՝ իր սահմանները պաշտպանելու համար»,- նշել է քաղաքական գործիչը։