Միջադեպ Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստին (տեսանյութ)

17:06 • 23.01.15

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, որտեղ շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը, միջադեպ տեղի ունեցավ: Այն պահին, երբ Վարդան Պետրոսյանի շահերի ֆրանսիացի պաշտպան Մարի Լոռ Դոզեն ավարտեց պաշտպանական ճառը՝ ասելով, թե դատարանին է հանձնում Վարդան Պետրոսյանին՝ այն բոլոր ձախողումներով, որ ունեցել է ՀՀ արդարադատության համակարգը, դահլիճում ներկաները ծափահարեցին: Ծափահարությունները առաջացրեց տուժողի իրավահաջորդ Արթուր Հակոբյանի վրդովմունքը. «Երկու էրեխուս հողին եք հանձնել, եկել ստեղ ծափ եք տալիս: Էս անասունը էկել էր փող էր առաջարկում, հիմա կանգնել ծա՞փ եք տալիս»:


Դատարանը սանկցիա կիրառեց Արթուր Հակոբյանի նկատմամբ՝ դուրս հրավիրելով դահլիճից: Վերջինս խոստացավ, որ այլևս չի խանգարի նիստի ընթացքին, սակայն նույն պահին կրկին աղմուկ բարձրացրեց: Դատավորը պահանջեց, որ նրան հեռացնեն դահլիճից: Դատական նիստը շարունակվում է:


Մանրամասները՝ տեսանյութում։