Եթե Պերմյակովին հանձնելը չի բացառում Լեբեդևը, ուրեմն հասարակության պահանջը տպավորություն թողել է. Բ. Նավասարդյան

19:44 • 23.01.15

Եթե այն մասին,  որ  Ռուսաստանը չի հրաժարվում վերադարձնել Պերմյակովին ,  ասում է  Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության՝ ավելի շատ ազգայնական ընտրազանգվածի վրա խաղացող  քաղաքական  ուժի ներկայացուցիչը, հնարավոր է  ենթադրել, որ Հայաստանի հասարակության արձագանքը որոշակի տպավորություն թողել է:

 

Ter.am –ի հետ զրույցում  նման կարծիք հայտնեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը :

 

Բորիս Նավասարդյանը սենսացիա չի որակում ՌԴ պետդումայի պատգամավոր Օլեգ Լեբեդևի հիշյալ հայտարարությունը. «Որովհետև ո՛չ Հայաստանից Պերմյակովին հանձնելու պահանջ կա, ո՛չ էլ  Ռուսաստանից  պաշտոնական պատասպան, որ դա մերժվում է: Ուղղակի այդ հարցի քննարկումը, մեկնաբանությունները հուշում են, որ Ռուսաստանը հակված չէ  հանձնել նրան: Բայց պարզ է, որ իրավիճակը ուսումնասիրվում է՝ և՛ բուն գործը, և՛  հասարակության  արձագանքը:  Փորձում են հասկանալ, թե չհանձնելու տրամադրությունները որքան ուժեղ են Ռուսաստանում, հանձնելու տրամադրությունները՝ Հայաստանում: Եվ այդ երկուսը հաշվարկելուց հետո  ինձ թվում է՝ վերջնական որոշում կլինի»: