Օբաման խոստացել է ամերիկացիներին, որ նրանք կտեսնեն հյուսիսկորեական ռեժիմի անկումը

10:58 • 23.01.15

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույց է տվել, որում խոստացել է, որ ժամանակի ընթացքում Հյուսիսային Կորեայի ռեժիմն անկում կապրի, և իր հայրենակիցները կկարողանան տեսնել դա։ Ընդ որում՝ նա ընդգծել է, որ ռեժիմի անկումը տեղի կունենա ոչ ռազմական ճանապարհով, գրում է Вести-ն։

 

Օբաման հիշեցրել է, որ Հյուսիսային Կորեան ամենամեկուսացված և պատժամիջոցներին առավել հակված երկիրն է, որն ակտիվ մեծացնում է ռազմական պոտենցիալը և միջուկային սպառազինությունը։

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն ընդլայնվել էին 2015թ. հունվարին։ Դա եղել է Sony ընկերության վրա հաքերային հարձակումների պատասխանը։

 

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվել է հյուսիսկորեական 3 ընկերություն և 10 պաշտոնյա, այդ թվում՝ նրանք, ովքեր նախկինում աշխատել են Իրանում, Ռուսաստանում, Սիրիայում, Չինաստանում, Նամիբիայում։