Ավելի քան 8.000 մարդ է ձերբակալվել Պակիստանի հյուսիս-արևմուտքում ահաբեկչության կասկածանքով
Պակիստանի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում 8,2 հազար մարդու են ձերբակալել ահաբեկչության կասկածանքով: Այդ մասին հայտնի է դարձել վարչապետ Նավազ Շարիֆին ներկայացված Ներքին գործերի նախարարության զեկույցից, հաղորդում է ТАСС-ը:
Ձերբակալվածների թվում է մահմեդական հոգևորականության 22 ներկայացուցիչ, ովքեր բացահայտվել են մզկիթում ծայրահեղական հայացքներ քարոզելիս:
Ինչպես հայտնի է դարձել, ձերբակալություններն իրականացվել են վերջին մի քանի օրերի ընթացքում պակիստանյան հյուսիս-արևմտյան Հայբեր-Պախտունխվա շրջանի տարածքում՝ ավելի քան 2 հազար խուզարկումների և հատուկ գործողությունների ժամանակ:
Նշվում է, որ անվտանգության ուժերը գործել են ահաբեկչության դեմ պայքարին ուղղված գործողությունների ազգային ծրագրին համապատասխան:










