Ռիհանան շահել է իր լուսանկարով վերնաշապիկների վերաբերյալ Topshop խանութների ցանցի դեմ դատը
Երգչուհի Ռիհանան շահել է Topshop խանութների ցանցի դեմ դատական գործը, հաղորդում է Reuters-ը: Սա առաջին դեպքն է, երբ աստղն այս տեսակի դատական գործ է շահում Մեծ Բրիտանիայում:
Հինգշաբթի Լոնդոնի վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել ավելի վաղ խանութի համար սահմանված արգելքը՝ առանց հայտնի աստղի թույլտվության նրա լուսանկարով վերնաշապիկների վաճառքի առնչությամբ:
2013 թվականին Ռիհանան դատի էր տվել Topshop-ի մայր ընկերությանը՝ Arcadia Group-ին՝ ասելով, որ գնորդները մոլորեցվում են՝ կարծելով, թե ինքը թույլ է տվել վերնաշապիկի վրա օգտագործել իր լուսանկարը, ինչը հետևաբար վնասում է իր կերպարին:
Հինգշաբթի կայացված դատավճիռը մերժել է Topshop-ի բողոքն արգելքի նկատմամբ՝ համարելով, որ խանութը խախտել է երգչուհու իրավունքները:










