ԵՏՄ-ն կողջունի Թուրքիայի անդամակցությունը. Թուրքիայում Ղազախստանի դեսպան

12:32 • 23.01.15

Թուրքիան դեռ պետք է պաշտոնապես դիմի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության համար, բայց Թուրքիայի միացումը կողջունվի, ասել է Թուրքիայում Ղազախստանի դեսպանը, հաղորդում է Hurriyet Daily News-ը:

 

Թուրքիայի և ԵՏՄ անդամ պետությունների նախագահներն ավելի վաղ քննարկել են միությանը Թուրքիայի անդամակցության հարցը, ասել է դեսպան Ժանսեիտ Տույմեբաևը լրագրողներին՝ խոսելով Անկարայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի դեսպանների հետ համատեղ մամուլի ասուլիսում:

 

Հաղորդվում է, որ Միությունը, որը պաշտոնապես մեկնարկել է հունվարի 1-ին, չունի քաղաքական օրակարգ և միայն տնտեսական դաշինք է:

 

«Մենք կարևորում ենք տնտեսության և առևտրի ոլորտում Թուրքիայի հետ համագործակցության ուժեղացումը»,- ասել է Թուրքիայում Բելառուսի դեսպան Անդրեյ Սավինիխը՝ հավելելով, որ իրենք կողջունեն ԵՏՄ անդամ դառնալու Թուրքիայի հայտը: