ԱՄՆ-ում լրագրողին դատապարտել են 5 տարվա ազատազրկման՝ գողացված տվյալների հրապարակման համար
Anonymous հաքերային խմբի հետ կապված լրագրողին դատապարտել են հինգ տարվա ազատազարկման՝ համացանցում գողացված տվյալներ տեղադրելուց հետո, գրում է gazeta.ru-ն:
Լրագրող Բարեթ Բրաունին ներկայացվել են մինչև 100 տարի ժամկետով ազատազրկում ենթադրող մեղադրանքներ, բայց պաշտպանությունը հասել է դատավճռի մեղմացման, քանի որ մեղադրյալը ճանաչել է իր մեղքը:
Դատավճիռը քննադատության է ենթարկվել խոսքի ազատության պաշտպանների կողմից:










