Արամ Ա.-ն ժամանել է Հայաստան

13:59 • 24.01.15

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն ժամանել է Հայաստան, տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը:

 

Հաղորդվում է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում Վեհափառը մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստին։

 

Ակնկալվում է նաև, որ Արամ Ա.-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ի հետ նախագահելու է Հայոց ցեղասպանության նահատակներին սրբադասելու հանձնախմբի նիստում։