Հոնկոնգում փնտրում են 4,6 մլն դոլար արժողությամբ վզնոցի 12-ամյա գողին
Հոնկոնգի ոստիկանությունը փնտրում է թանկարժեք ոսկերչական խանութից 4,6 միլիոն դոլար արժողությամբ ադամանդե վզնոց գողացած անձին, գրում է gazeta.ru-ն՝ Agence France-Presse-ին հղումով:
Ենթադրվում է, որ թանկարժեք իրի գողությունն իրականացրել է 12-14 տարեկան մի աղջիկ, իսկ գողության կազմակերպումն իրականացրել են երկու չափահաս կանայք և մեկ տղամարդ:
Մեծահասակները ներս են մտել խանութ և, որպես հաճախորդ ձևանալով, սկսել են ուսումնասիրել ցուցափեղկերը, իսկ աղջիկը գողացել է վզնոցը:










