Առաջընթաց կա, սակայն Էբոլայի դեմ պայքարը դեռ չի ավարտվել. ԱՀԿ (տեսանյութ)

14:43 • 24.01.15

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) տեղեկացնում են, որ Արևմտյան Աֆրիկայում Էբոլայի համաճարակի դեմ ձեռնարկված միջոցառումները տվել են իրենց արդյունքը, և վերջին 4 շաբաթում Գվինեայում, Լիբերիայում և Սիերա Լեոնեում վարակի նոր դեպքերի թիվը նվազել է, գրում է euronews.com-ը:

 

Չնայած դրական նորությանը՝ ԱՀԿ-ն զգուշացնում է, որ պայքարը դեռ ավարտված չէ, քանի որ կազմակերպության դրամական միջոցները փետրվարի կեսերին կսպառվեն:

 

Կազմակերպությունից հայտնել են, որ իրենք նախատեսում են ևս 5 ամիս պայքարել Էբոլայի դեմ և վարակի նոր դեպքերը հասցնել զրոյի, ինչն անելու համար կոչ են անում բոլորին իրենց դրամական օգնություն տրամադրել:

 

Նշվում է, որ առ այսօր գրանցվել է 8 641 մահվան և 21 724 վարակի դեպք: