Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին «ՎԱԶ-2121»-ը գլորվել է ձորը. կա 1 զոհ, 2 վիրավոր (լրացված)
Հունվարի 24-ին` ժամը 08:51-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, մակնիշի ավտոմեքենան, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ԱԻՆ-ը։
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչից ուղևոր Ա. Մ.-ը (ծնվ. 1996 թ.) տեղում մահացել է:
Փրկարարական աշխատանքների կատարման ժամանակ փրկարարներից մեկը ստացել է վնասվածք:
Փրկարարները ձորից դուրս են բերել տուժածներ Ժ.Ղ.-ին (ծնվ. 1974 թ.) և Գ.Մ.-ին (ծնվ. 1973 թ.) և Ա.Մ.-ի (ծնվ. 1996թ.) դին:










