Պենտագոնը հայտնել է «Իսլամական պետության» ահաբեկիչների մոտավոր թիվը

10:21 • 24.01.15

Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման շուրջ 20-30 հազ. գրոհային վերահսկում է մոտ 50 հազ. քառակուսի կիլոմետր տարածք, հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին, գրում է vz.ru-ն:

 

Ջոն Կիրբին նշել է նաև, որ այդ տվյալները մշտապես փոփոխվում են:

 

Հունիս ամսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հայտարարել էր Իրաքի և Սիրիայի գրավյալ տարածքներում «Իսլամական խալիֆայություն» ստեղծելու մասին և կոչ էր արել բոլոր ջիհադիստներին հավատարմության երդում տալ խմբավորմանը: Ինչպես նաև այն փոխել էր իր անվանումը՝ վերանվանվելով «Իսլամական պետություն»: