Մոսկվայում ավտոսրահի աշխատակցուհին 500.000 ռուբլու նվեր քարտ է գողացել

10:02 • 24.01.15

Մոսկվայում ձերբակալվել է ավտոսրահի 510.000 ռուբլու նվեր քարտ գողանալու համար կասկածվող անձը, գրում է gazeta.ru-ն՝ mskagency.ru-ին հղումով:

 

Ավտոսրահի ներկայացուցիչները հայտնաբերել են 34 նվեր քարտի անհետացումը գույքագրման ժամանակ և գնահատել վնասը 510.000 ռուբլի:

 

Նույն օրը կազմակերպված օպերատիվ-հետախուզական գործողությունների ժամանակ իրավապահները հայտնաբերել են կասկածյալին. նա ավտոսրահի 34-ամյա աշխատակցուհի է և բնակվում է Մոսկվայի շրջանում:

 

Պարզվել է, որ աշխատակցուհին նվեր քարտերը գողացել է և կանխիկացրել դրանք այլ ավտոսրահներում: