Թուրքիայում այսօր սուգ է՝ Սաուդյան Արաբիայի թագավորի մահվան կապակցությամբ
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլա բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդի մահվան կապակցությամբ այսօր Թուրքիայում սգո օր է հայտարարվել, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Սաուդյան Արաբիայի առաջնորդի մահվան մասին հայտարարվել էր երեկ: Ավելի վաղ՝ դեկտեմբերին, բժիշկները նրա մոտ թոքաբորբ էին ախտորոշել: Միապետը հոսպիտալացվել էր և բուժզննում անցել:
Հայտնի է արդեն Սաուդյան Արաբիայի նոր թագավորի անունը. նա 79-ամյա Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ-Սաուդն է:










