Տղամարդը սխալմամբ 40 տարի է անցկացրել ամերիկյան բանտում
Հյուսիսային Կարոլինայում 70-ամյա Ջոզեֆ Սլեջը բանտից ազատ է արձակվել մոտ 40 տարի բանտարկությունից հետո, հայտնում է lenta.ru-ն։ Դատարանը վճռել է, որ նրան սխալմամբ են ազատազրկել Էլիզաբեթաունի բնակչուհու և նրա դստեր սպանության համար։
Դատարանը հաշվի է առել ԴՆԹ-ի գծով փորձագետի եզրակացությունը, ով հայտնել է, որ գործի նյութերի և ոչ մի ապացույց չի մատնանշում Սլեջի մասնակցությունը հանցագործությանը։
Բացի այդ՝ վկաներից մեկը հրաժարվել է իր ցուցմունքներից։ Պարզվել է, որ նա ստել է։
Շրջանի դատախազ Ջոն Դևիդը ներողություն է խնդրել նախկին կալանավորից և խոստացել վերականգնել հետաքննությունը՝ իրական հանցագործին պարզելու համար։
Այդ որոշումից հետո Սլեջը հայտարարել է, որ անհամբերությամբ է սպասում, թե երբ է գնալու տուն, քնելու իր մահճակալում և լողալու լողավազանում։










