«Տիտանիկից» փրկված ուղևորի նամակը վաճառվել է 12.000 դոլարով

10:12 • 24.01.15

Բոստոնյան RR աճուրդում վաճառվել է տխրահռչակ «Տիտանիկ» նավից փրկված ուղևորի նամակը։ Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն։

 

Գնորդի անունը, ով նամակի համար 11.875 դոլար է առաջարկել, չի հաղորդվում։

 

1912 թվականի մայիսին գրված նամակի հեղինակը Լյուսիլ Դաֆ-Գորդոնն է, ով հարուստների համար հագուստի դիզայներ է եղել։ Նա, իր ամուսինը և ևս 10 մարդ փրկվել են 40- տեղանոց նավակով։

 

Դաֆ-Գորդոնի ամուսնուն մեղադրել են, որ նա կաշառել է անձնակազմի անդամներին՝ նավակով փրկվելու համար։

 

«Թվում է՝ մենք սխալ ենք վարվել, սա արդյո՞ք խայտառակություն չէ»,- գրել է Դաֆ-Գորդոնը։

 

«Տիտանիկ» նավը խորտակվել է 1912-ի ապրիլի 14-ի լույս 15-ի գիշերը՝ սառցաբեկորի բախվելուց հետո։ Մահացել է 1.496 մարդ։

 

Фотографии парохода «Титаник» в музее транспорта в Белфасте