Մարտում վիրավորված զինվորի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ

10:32 • 24.01.15

Տավուշի մարզում հակառակորդի իրականացված դիվերսիայի արդյունքում վիրավորված շարքայինի առողջական  վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր. այս մասին  Tert.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

 

Հիշեցնենք, որ երեկ ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում էին իրականցրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ: Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյան:


Արծրուն Հովհաննիսյանը նաև նշեց, որ սահմանին այս գիշեր համեմատաբար հանգիստ է եղել, հակառակորդի կողմից ժամանակ առ ժամանակ կրակոցներ են արձակվել։