Հրազենային վնասվածքներ ստացած զինվորի վիճակը ծանր է

12:15 • 24.01.15

Երեկ գիշեր հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի իրականացրած դիվերսիոն գործողություններ արդյունքում վիրավորված շարքային զինծառայող Հովհաննես Վարուժանի Ավանեսյանի վիճակը շատ ծանր է գնահատվում: Tert.am-ին այս մասին տեղեկացրեց Երևանի Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը:


«Գիտակցությունը տեղն է, բայց վիճակը ծանր է, քանի որ իր հրազենային վնասվածքի ծավալը բավականին լուրջ է»,- ասաց նա:


Արամ Ասատուրյանը նաև տեղեկացրեց, որ զինվորը վնասվածքներ է ստացել թոքի, լյարդի ու ողնաշարի շրջանում: