Էլիզաբեթ II-ը օգնական է վարձել շնորհավորական հեռագրերի համար

18:14 • 25.01.15

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ II-ը հատուկ օգնական է վարձել տարբեր տարեդարձերի՝ ծննդյան օրերի, հարսանեկան տարեդարձերի և այլ կարևոր օրերի հետ կապված շնորհավորական հեռագրերի մշակման համար, գրում է lenta.ru-ն: Նոր պաշտոնը կկոչվի «տարեդարձերի հարցերով օգնական»:

Թագավորական նոր օգնականի հիմնական գործառույթը լինելու է հետևել, որպեսզի հաստատված չափանիշներին համապատասխանող բոլոր հասցեատերերն անպայման ստանան շնորհավորական բացիկ թագուհուց: Աշխատակցի մեկնարկային աշխատավարձը կկազմի տարեկան 20 հազար ֆունտ սթերլինգ:

Վերջին ժամանակներս թագավորական տան կողմից ուղարկվող շնորհավորական բացիկների և հեռագրերի թիվը զգալիորեն աճել է: Այսպես, 2011 թվականին ուղարկվել է մոտ 10 հազար ծննդյան շնորհավորանք և 30 հազարից ավելի ադամանդե հարսանիքի շնորհավորանք: