Վրաստանում թալանել են Մցխեթ քաղաքի տղամարդկանց մենաստանը
Վրաստանի Մցխեթ քաղաքում թալանել են տեղի տղամարդկանց մենաստանը, գրում է Georgia Online-ը:
Հետաքննությունը պարզել է, որ 1982-ին ծնված և նախկինում տարբեր հանցագործությունների համար դատված Զուրաբ Ս.-ն ներս է մտել մենաստան և այնտեղից գողացել է համակարգիչ և բջջային հեռախոս:
Իրավապահները նրան ձերբակալել են րոպեներ անց մենաստանից մոտ 50 մետր հեռու:
Նա ընդունել է իր մեղքը, հարուցվել է քրեական գործ:











