Հնդկաստանում ձերբակալել են տղամարդու՝ Օբամային նամակ ուղարկելու փորձի համար
Հնդկաստանի արևելքում Բիհար նահանգում ձերբակալել են տղամարդու՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային էլեկտրոնային նամակ ուղարկելու փորձի համար, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին հայտնել է Գայա քաղաքի ոստիկանապետ Ռակեշա Կումարան:
«Տղամարդը եկել է ինտերնետ-սրճարան և ասել, որ ցանկանում է Օբամային նամակ ուղարկել: Հաստատության սեփականատերը զգուշացել է և զանգել ոստիկանություն: Ոստիկանները ժամանել են և ինտերնետ-սրճարանի այցելուին ձերբակալել»,- հայտարարել է Կումարը:
Նշվում է, որ տղամարդը հասցրել է գրել նամակի երկու էջ, որտեղ նա խնդրում էր ամերիկացի նախագահից 1,3 միլիարդ դոլար՝ Օգնության ազգային ֆոնդի համար:
Ձերբակալվածը 49-ամյա Ինամ Ռազան է եղել՝ Բհագալպուրե գյուղի բնակիչ, ով, ըստ աղբյուրի տեղեկությունների, հավանաբար, տառապում է հոգեկան հիվանդությամբ:
Հիշեցնենք, որ Բարաք Օբաման այսօր եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան:










