Պայթյուն Կիևի Դնեպրովսկի շրջանի սրճարաններից մեկում
Կիևի Դնեպրովսկի շրջանում երեկ գիշեր պայթյուն է տեղի ունեցել, այդ մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարության Կիևի վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
Ըստ ՆԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ նախնական տեղեկություններով տոնական երեկույթի ժամանակ տեղի սրճարաններից մեկն է մտել մի տղամարդ և սպառնացել է պայթեցնել այն:
«Սրճարանի հաճախորդները նրան դուրս են բերել: Պայթյունը որոտացել է արդեն սրճարանից դուրս: Դեպքի վայր են ժամանել մայրաքաղաքի ոստիկանության աշխատակիցները և իրականացրել օպերատիվ միջոցառումներ»,- ասված է Ուկարինայի ՆԳՆ–ի Կիևի վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։
Տուժածների մասին առայժմ ոչինչ հայտնի չէ:










