Կոսովոյում բողոքի ակցիայի ժամանակ 23 մարդ է վիրավորվել, որից 19-ը՝ ոստիկան

11:59 • 25.01.15

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում երեկ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ 23 մարդ է վիրավորվել, որից 19 ոստիկաններ են։


Ինչպես տեղեկացնում է ria.ru-ն, ևս 22-ը ձերբակալվել են, զգալի նյութական վնաս են կրել մի շարք օբյեկտներ:


Հիշեցնենք, որ ծագումով մոտ 20 000 ալբանացի կոսովոցիներ ցույց էին կազմակերպել, որպեսզի իրենց բողոքն արտահայտեն «Տրեպչա» լեռնահարստացման կոմբինատը մասնավորեցման համար նախատեսված օբյեկտների ցանկից բացառելու մասին կառավարության որոշման դեմ։ Ակցիային միացել էին նաև Ալբանիայից և Մակեդոնիայից ժամանած կոսովոցիները։


Ցուցարարները կառավարության շենքի և ոստիկանության արգելափակող ջոկատների ուղղությամբ քարեր են նետել մոտակա սրճարանների և ռեստորանների ուղղությամբ և վնասել գույքը: