Անհայտ անձինք առևանգել են Լիբիայի արտաքին գործերի փոխնախարարին
Անհայտ անձինք առևանգել են Լիբիայի արտաքին գործերի փոխնախարար Հասան ալ-Սագիրային, գրում է gazeta.ru-ն: Այդ մասին AFP գործակալությանը հայտնի է դարձել նախարարությունում աղբյուրներից:
Գործակալության զրուցակցի խոսքերով՝ զինված առևանգիչները ներխուժել են հյուրանոց, որտեղ գտնվում էր ալ-Սագիրան՝ ներկայանալով անձնակազմին որպես անվտանգության ծառայության աշխատակիցներ:
Այժմ փոխնախարարի գտվելու վայրը հայտնի չէ: Հյուրանոցի աշխատակիցների խոսքերով՝ քաղաքական գործչին տարել են «անհայտ ուղղությամբ»:










