Մարիուպոլի դեպքերի կապակցությամբ Պորոշենկոն հունվարի 25-ը սգո օր է հայտարարել

13:16 • 25.01.15

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն կիրակի օրը՝ հունվարի 25-ը, հայտարարել է սգո օր Մարիուպոլում մարդկանց սպանվելու կապակցությամբ: Այդ մասին ասված է նախագահի կայքում, գրում է gazeta.ru-ն:


Ինչպես նշվում է, բոլոր հաստատություններում իջեցվել պետական դրոշը: Հաղորդագրությունում նաև ասվում է ժամանցային-համերգային միջոցառումները և սպորտային մրցույթները չեղյալ հայտարարելու անհրաժեշտության մասին:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարիուպոլի գնդակոծության հետևանքով զոհվել է առնվազն 30 խաղաղ բնակիչ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: