Բելառուսի ԱԳՆ-ն առաջարկել է արագացնել Դոնբասի հարցով բանակցությունները

17:12 • 26.01.15

Բելառուսի արտգործնախարարությունը կոչ է անում անցած տարվա հոկտեմբերի 5-ին Մինսկի համաձայնագիրը ստորագրած բոլոր կողմերին օպերատիվ կարգով հավաքվել՝ Դոնբասում հակամարտության սրումը քննարկելու նպատակով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Մինսկը պատրաստ է կրկին հարթակ տրամադրել Ուկրաինայից, Ռուսաստանից, ԵԽԽՎ-ից և չճանաչված անջատողական պետություններից պատվիրակների միջազգային հանդիպման համար:

 

«Անհրաժեշտ է անհապաղ արդյունավետ միջոցներ ձեռնարկել կրակի դադարեցման և մարդկանց մահը կանխելու համար»,- նշված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

 

Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը նաև ցավակցություն է հայտնել Մարիուպոլում շաբաթ օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով 30 զոհերի հարազատներին և ընկերներին: