Բելառուսի մաքսատանը արգելափակել են Մոսկվայից Կալինինգրադ վերադարձող բեռնատարները
Բելառուսի մաքսային ծառայությունը արգելափակել է մի քանի բեռնատար ավտոմեքենաներ, որոնք տարանցիկ երթով ուղևորվելի են եղել Կալինինգրադ, ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին տեղեկացրել է Կալինինգրադի առևտրա-արդյունաբերական պալատի մամուլի ծառայությունում եղած աղբյուրը:
Նրա խոսքերով՝ սահմանին կանգնեցվել են մի քանի բեռնատարներ, որոնք ավելի վաղ Կալինինգրադից Մոսկվա են տեղափոխել հեռուստատեսային և կենցաղային տեխնիկա:
Բելառուս մաքսային ծառայությունները հայտարարում են, որ բեռնատարները տեղափոխել են մաքսանենգ տեխնիկա, ինչը նշանակում է, որ դրանք պետք է առգրավվեն:
Ինչպես հայտնել է Կալինինգրադի շրջանի ղեկավար Նիկոլայ Ցուկանովը, այժմ բանակցություններ են անցկացվում Բելառուսի մաքսային ծառայության հետ, որն «ապօրինաբար առգրավում և արդեն վաճառում է Կալինինգրադում արտադրված հեռուստացույցները»:
Նրա խոսքով՝ իրավիճակին կարող էր միջամտել ռուս-բելառուսական խորհուրդը, բայց դեռ հայտնի չէ, թե ով է այն ղեկավարելու Բելառուսի կողմից:










