ԱՄՆ-ում սպասվող ձնաբքի պատճառով ավելի քան 1.000 չվերթ է չեղյալ համարվել

12:28 • 26.01.15

Ամերիկյան ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել ավելի քան 1.000 չվերթ՝ ԱՄՆ-ի հյուսիս-արևելյան ափին մոտեցող ուժեղ ձնաբքի պատճառով, գրում է interfax.ru-ն:

 

FlightAware.com-ի տվյալների համաձայն՝ երկուշաբթի ԱՄՆ-ի ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել 1,4 հազարից ավելի չվերթ, և այդ թիվը հավանաբար կավելանա: Մասնավորապես՝ Delta Air Lines-ը չեղյալ է հայտարարել մոտ 600 չվերթ, JetBlue Airways-ը՝ 280 չվերթ, Southwest Airlines-ը՝ 130-ից ավելի չվերթ:

 

«Ավիաընկերություններն արդեն հայտարարել են երեքշաբթի օրը 1.013 չվերթ չեղյալ հայտարարելու մասին, և մենք սպասում ենք, որ այդ թիվը զգալիորեն կաճի գալիք մեկ-երկու օրերին՝ հասնելով երկրի հյուսիս-արևելքում մի քանի հազարի»,- նշվում է FlightAware.com-ի հաղորդագրության մեջ:

 

ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայության գնահատականներով՝ երկրի հյուսիս-արևելյան ափին մոտ ապագայում կարող է տեղալ 90 սանտիմետր ձյուն: Այդկերպ ձնաբուքը կարող է դառնալ Նյու Յորքի պատմության մեջ ամենասաստիկը: