Հունաստանի խորհրդարանում ձախ արմատականները կարող են ստանալ մինչև 158 տեղ

10:06 • 26.01.15

Հունաստանում ավարտված արտահերթ խորհրդարանական ընտրություններում առաջատար է «Արմատական ձախ ուժերի կոալիցիա» (ՍԻՐԻԶԱ) գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը, հաղորդում է newsru.com-ը:

 

Ինչպես վկայում են տեղամասերի փակվելուց անմիջապես հետո առաջատար տեղական հեռուստաալիքներով հրապարակված էքզիթ-փոլերի արդյունքները, այն հավաքում է 35,5-ից մինչև 39,5 տոկոս ձայն:

 

Դա թույլ է տալիս ՍԻՐԻԶԱ-ին երկրի 300-տեղանոց խորհրդարանում զբաղեցնել 146-158 տեղ: Ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար ձախ արմատականներին անհրաժեշտ է օրենսդիր մարմնում ստանալ ավելի քան 151 տեղ:

 

Վերջնական տվյալները կհայտնվեն միայն երկուշաբթի առավոտյան, սակայն դեռևս մինչ դրանց հրապարակումը Վրաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը ճանաչել է իր պարտությունը և շնորհավորել ՍԻՐԻԶԱ-ին ընտրություններում տարած հաղթանակի առթիվ:

 

ՍԻՐԻԶԱ-ի շտաբում արդեն հայտարարել են, որ ձախ արմատականները Հունաստանում պատմական հաղթանակի են հասել: