Քրդերը իսլամիստներին ամբողջությամբ դուրս են մղել սիրիական Քոբանիից
Քուրդ զինյալները ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են առել Սիրիայի Քոբանի քաղաքը: Այս մասին հայտնում է France24-ը:
Քոբանին Սիրիայի և Թուրքիայի սահմանին մոտ ռազմավարական նշանակության քաղաք է, որի համար կատաղի մարտեր էին ընթանում: Այժմ Քրդական ժողովրդի պաշտպանության միավորումները չորս ամսվա պայքարից հետո ամբողջովին դուրս են մղել իսամիստներին: Այս մասին հայտնում են սիրիացի ակտիվիստները:
Աղբյուրի գնահատմամբ՝ Քոբանիից «Իսլամական պետության» զինյալների ամբողջական դուրսմղումը նաև կարևոր խորհրդանշական կողմ ունի. սեպտեմբերից ի վեր իսլամիստները նպատակադրված փորձում էին իրենց վերահսկողությունը սահմանել այդ քաղաքում: Մինչ օրս նրանք հազարից ավելի զինյալ են կորցրել Քոբանիի համար մարտերում:
Քրդերը որոշ ջիհադիստների հետապնդում են քաղաքի արևելյան արվարձանում, սակայն բուն քաղաքի ներսում այժմ այլևս մարտեր չեն ընթանում:










