Իսրայելը պատրաստ է Դոնբասում իրավիճակի կարգավորման միջնորդ դառնալ
Իսրայելը պատրաստ է Դոնբասում իրավիճակի կարգավորման համար Ուկրաինայի և Ռուսաստանի միջև միջնորդ դառնալ: Այդ մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը, գրում է korrespondent.net-ը:
Նա նաև պատրաստակամություն է հայտնել նպաստել Ուկրաինայի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորմանը՝ իր երկրի կողմից ընտրած չեզոքությունն անվանելով «նման միջնորդության համար լավ հիմք»:
«Իսրայելի չեզոքությունը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում առավել ողջամիտ դիրքորոշումն է: Այն չի նշանակում պասիվություն: Մենք լավ հարաբերություններ ունենք երկու կողմերի հետ էլ. և՛ Մոսկվայում, և՛ Կիևում մեզ վստահում են»,- նշել է Իսրայելի արտաքին գործերի նախարարը:










