Թուրք ընդդիմադիր առաջնորդը հանդիպելու է Թուրքիայի հայ համայնքի հոգևոր առաջնորդի հետ

10:11 • 26.01.15

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն այսօր Ստամբուլում հանդիպելու է հայ, հույն, ասորի և հրեա համայնքների հոգևոր առաջնորդների հետ:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական «Բուգյուն» պարբերականի կայքը, հանդիպմանը մասնակցելու են նաև ԺՀԿ փոխնախագահներ Մուրաթ Օզչելիքն ու Սեզգին Թանրըքուլուն, ինչպես նաև կուսակցության՝ Ստամբուլի կառույցի ղեկավար Մուրաթ Քարայալչընը:

 

Կուսակցության գրասենյակից տեղեկացրել են, որ Քըլըչդարօղլուն հոգևոր առաջնորդների հետ խոսելու է ազգային փոքրամասնությունների պահանջների ու ակնկալիքների մասին: ԺՀԿ ղեկավարը ներկայացնելու է կուսակցության տեսակետն այդ հարցում: