Քուրդ զինյալներն առաջխաղացում են գրանցել Քոբանիում

15:04 • 26.01.15

Քուրդ զինյալներն առաջխաղացում են գրանցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում և այժմ վերահսկում են Քոբանի սիրիական քաղաքի առնվազն 90 տոկոսը: Այդ մասին երկուշաբթի հայտարարել է մոնիթորինգային խումբը, հաղորդում է CNN-ը:

 

Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի համաձայն՝ Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին պատկանող մարտիկներն առաջ են գնացել քաղաքի Մաքթալահ թաղամասում:

 

«Իսլամական պետություն» խմբավորումը մի քանի ամիս է՝ փորձում է հսկողության տակ առնել Քոբանին: Այս քաղաքը ռազմավարական նշանակություն ունի՝ Թուրքիայի սահմանին գտնվելու առումով: