«Իսլամական պետությունը» կհաղթի. խմբավորումը կոտրել է Malaysia Airlines-ի կայքը

08:33 • 26.01.15

Malaysia Airlines ավիաընկերությունը հաքերային հարձակման է ենթարկվել, հայտնում է Газета-ն՝ հղում անելով The Malaysian Insider-ին։

 

Հանցագործներն իրենց անվանել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ։

 

«Ինքնաթիռը չի հայտնաբերվել». ասվում է ավիաընկերության պաշտոնական կայքի առաջին էջում։ Հաքերները թողել են նաև «Կիբերխալիֆայություն» գրառումը։

 

Բացի այդ, կայքի գլխավոր էջում հաքերները գրել են, որ ««Իսլամական պետությունը» կհաղթի»։

 

Հիշեցնենք, որ ավիաընկերությանը պատկանող օդանավն անհետացած է համարվում անցյալ տարվա մարտի 8-ից։ Ինքնաթիռը, որը տեղափոխում էր 239 մարդու, անհետացել է մարտի 8-ին Կուալա Լումպուր-Պեկին չվերթն իրականացնելիս: Այն մինչ այսօր չի հայտնաբերվել։