Հրապարակվել են Նոր Զելանդիայում 11 մարդու կյանք խլած օդապարիկի հրդեհվելու լուսանկարները
Նոր Զելանդիայի Կարտերտոն քաղաքում 2012-ին օդապարիկի հրդեհվելու հետևանքով զոհվել էր 11 մարդ։ Միջադեպը լուսանկարել էր լուսանկարիչ Ջեոֆ Վոլքերը, գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ Ջեոֆ Վոլքերն արել է մոտ 600 լուսանկար, դրանցից մի քանիսն օգտագործվել են ողբերգության ծաղկեպսակների համար:
Տեղի ԶԼՄ-ները և զոհերի ընտանիքները պնդել են, որ ճիշտ կլինի հրապարակել այդ լուսանկարները՝ հետագա դժբախտություններից խուսափելու համար:
Նշվում է, որ օդապարիկը հրդեհվել էր հոսանքալարերի կարճ միացումից:













