Օբաման այցելել է Հնդկաստան՝ առաջին անգամ մասնակցելով Հանրապետության օրվա միջոցառումներին (լուսանկարներ)

13:15 • 26.01.15

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հունվարի 25-ին եռօրյա այցով ժամանել է Հնդկաստան՝ առաջին անգամ մասնակցելով Հանրապետության օրվան նվիրված տոնակատարություններին:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, Օբամային դիմավորել է երկրի վարչապետ Նարենդրա Մոդին: Հայտնի է, որ Մոդին և Օբաման արդեն համաձայնության են եկել խաղաղ ատոմի ոլորտի շրջանակում համագործակցության մասին:

 

Մամուլի ասուլիսի ժամանակ պաշտոնյաները վստահեցրել են, որ 2 երկրները կընդլայնեն  համագործակցությունն առևտրի ու պաշտպանության ոլորտներում: Ոլորտի փորձագետները գտնում են, որ ԱՄՆ-ի նախագահի այցն ընդգծում է Վաշինգտոնի ու Դելիի միջև կապերի զգալի ամրապնդումը: